Կհանդիպեն Նեթանյահուն եւ Պուտինը

Կհանդիպեն Նեթանյահուն եւ Պուտինը
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկայում հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկելու է Ռուսաստանի կողմից Սիրիային մատակարարված С-300 զենիթահրթիռային համակարգերի հարցը։ Հանդիպման կոնկրետ ժամկետի մասին վարչապետ Նեթանյահուն չի խոսել։ Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Սիրիային իրականացված է։