Իսպանիայի վարչապետը՝ Կաբալյեի մահվան մասին

Իսպանիայի վարչապետը՝ Կաբալյեի մահվան մասին
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը անդրադարձել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվանը։ Թվիթերյան իր էջում նա գրել է․ «Ցավալի նորություն։ Մահացել է մեր երկրի մեծ դեսպանը, օպերային սոպրանո Մոնսերատ Կաբալյեն,  ով միջազգայնորեն ճանաչված էր»։  Սանչեսը նաեւ գրել է, որ երգչուհու քնքշությունն ու ձայնը հավերժ կմնա իրենց հետ։ Հիշեցնենք, որ երգչուհին մահացել էր նախօրեին։ Վերջին շաբաթներին նա հոսպիտալացվել էր եւ Բարսելոնայի կլինիկաներից մեկում միզապարկի հետ կապված բուժում էր անցնում։