Լրագրողին ազատել են աշխատանքից՝ Թրամփի գլխարկի պատճառով

Լրագրողին ազատել են աշխատանքից՝ Թրամփի գլխարկի պատճառով
NBC-ի լրագրող Ջիմ Բյորներին ազատել են աշխատանքից այն պատճառով, որ նա Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքը Մինեսոտա նահանգում լուսաբանել է նախագահ Թրամփի Make America Great Again գրությամբ գլխարկով։ Այս մասին հայտնում է Buzzfeed News-ը։



«Նա խախտել է մեր քաղաքականությունը եւ դրա համար էլ մեր թիմի հետ չէ»,- հայտարարել է NBC-ի ներկայացուցիչը։ Նշենք, որ համաձայն լրագրողական էթիկայի մասին օրենսդրության, լրագրողը Միացյալ Նահանգներում չի կարող կրել նախընտրական արշավի հագուստ կամ սիմվոլիկա, երբ գտնվում է լուսաբանման մեջ։