Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին

Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

«Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին»,-գրել է ՊՆ խոսնակը։։