Միլիոնատիրոջ սպանության մեջ կասկածվում է նրա օգնականը

Միլիոնատիրոջ սպանության մեջ կասկածվում է նրա օգնականը

Նյու-Յորքում սեփական բնակարանում միլիոնատեր Ֆահիմ Սալեհի սպանության մեջ կասկածվում է նրա օգնականը՝ Թայրիզ Հասպիլը։ Ինչպես հայտնում է New York Daily News-ը, Հասպիլը ձերբակալվել է։ Հիշեցնենք, որ Ֆահիմ Սալեհը հայտնաբերվել էր սեփական բնակարանում անդամահատված վիճակում։

Նշվում է, որ Հասպիլը զբաղվում էր Սալեհի անձնական եւ ֆինանսական գործերով։ Նա քսանմեկ տարեկան է։ Պարզվել է, որ Հասպիլը յուրացրել է իննսուն հազար դոլար եւ երբ յուրացման փաստը բացահայտվել է, Սալեհը նրան ազատել է աշխատանքից, սակայն որոշել է հնարավորություն տալ՝ գողացած գումարը հետ վերադարձնելով, խուսափել քրեական պատասխանատվությունից։ Հասպիլն էլ որոշել է սպանել Սալեհին։ Քննությամբ պարզվել է, որ այն սղոցը, որով Հասպիլը անդամահատել է Սալեհին, գնել է՝ վճարելով իր իսկ բանկային քարտով։ Ուշագրավ է, որ նա իր մեղքը չի ընդունում, թեեւ բնակելի համալիրի տեսադիտարկման սարքերը արձանագրել են միլիոնատիրոջ կյանքի վերջին րոպեները։