Առանց մաքսի, նավթի մատակարարումը Բելառուսին ձեռնտու չէ․ Ալեքսանդր Նովակ

Առանց մաքսի, նավթի մատակարարումը Բելառուսին ձեռնտու չէ․ Ալեքսանդր Նովակ
Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ Բելառուսին նավթի եւ նավթամթերքների անմաքս մատակարարում իրականացնելը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



«Մեզ մոտ նախատեսված է ինդիկատիվ բալանսով զրոյական թվեր նավթամթերքի՝ Ռուսաստանից Բելառուս մատակարարման համար, քանի որ Բելառուսը ռուսական նաթվի վերամշակումով կարողանում է ինքն իր ներքին պահանջարկը բավարարել լիովին սեփական նավթամթերքով։ Սա նկատի առնելով՝ կարծում եմ, որ նպատակահարմար չէ ռուսական նավթամթերքը անմաքս կերպով Բելառուս մատակարարելը, քանի որ դրանք կարող են պարզապես արտահանվել»,- պարզաբանել է նախարար Նովակը։



Նա նաեւ նշել է, որ որոշ նավթամթերքներ, այնուհանդերձ, մատակարարվել են՝ հաշվի առնելով, որ երկու երկրներն ունեն մեկ ընդհանուր տնտեսական տարածք։