Երեւանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Երեւանյան բնակարանում դի է հայտնաբերվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 13:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքի հատակին հայտնաբերել Թ. Ե.-ի (ծնված 1938 թ.) դին: