Թեկնածուների անցած ուղին․ Մաս 2-րդ

Թեկնածուների անցած ուղին․ Մաս 2-րդ
«Հրապարակը» Ձեզ է ներկայացնում Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի 1-ին համարների կենսագրությունները։ Հիշեցնենք, որ մասնակցության հայտ են ներկայացրել 13 քաղաքական ուժեր և դաշինքներ։ Թեկնածուներից մյուսների կենսագրությունները կներկայացնենք հաջորդիվ։



**Անահիտ Թարխանյան․ «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի առաջին համար․**



Ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, 1993 թվականին՝Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը, 1994 թվականին՝ բրիտանական Լիդսի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները։



1981-1989 թթ․ եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, 1989-1992 թթ․՝ «Վեմ» ճարտարապետական արվեստանոցի տնօրեն, 1992-1994 թթ․ աշխատել է ՀՀ արտգործ նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունում՝ պետի տեղակալ , ունի երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան։ 1994-1998 թթ․ եղել է Հայ FM – 105.5 ռադիոկայանի տնօրեն, 1997-1998 թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հեռուստառադիո ոլորտի հարցերով պետի տեղակալ, 1998-2004 թթ.՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն, 2004-2007 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ, 2007-2018 թթ․՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն: 1994 թվականի աշնանը հիմնադրել է ՀԱՅ FM 105.5 Երևանը, 1996 թվականին՝ «Ռադիո Հայ» ռադիոկայանը (Երևանում 104.1 հաճախականությամբ)։ Ճարտարապետական գործունեության ընթացքում Անահիտ Թարխանյանը մշակել է բազմաթիվ նախագծեր՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բժշկական կենտրոններ, եկեղեցիներ, բանկեր, հյուրանոցներ, սպորտային և մշակութային համալիրներ, բնակելի թաղամասեր, շենքեր, մենատներ և այլն։ Նախագծել է՝ Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Բերդի, Հրազդանի, Արարատի, և Արմավիրի բժշկական կենտրոնները, երեք սանէպիդ կայան՝ Երևանում, Իջևանում և Գյումրիում, ԱԺ նիստերի դահլիճը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ՄԱԿ-ի դահլիճը ՀՀ-ում և այլն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Առաջին կին ճարտարապետն է, ով նախագծել է հայկական եկեղեցիներ‌_։_ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հուշակոթողի նախագծի հեղինակն է ։ Շուրջ 5 տարի Անահիտ Թարխանյանը եղել է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր ճարտարապետը, որի ընթացքում ղեկավարել է 60 ճարտարապետաան ծրագրերի նախագծումն ու կառուցումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հիմնադրել է «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպությունը, մասնակցել Երևանի պատմական շինությունների և հուշարձանների պաշտպանության բոլոր շարժումներին, այդ թվում` [Երիտասարդության պալատի](https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BF), [Զվարթնոց միջազգային օդանավակայանի](https://hy.wikipedia.org/wiki/%D4%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%A9%D5%B6%D5%B8%D6%81_%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%85%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6), Մոսկավ կինոթատրոնի բացօթյա դահլիճի, [Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր](https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81_%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A6%D5%B8%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80), [Երևանի փակ շուկայի](https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%93%D5%A1%D5%AF_%D5%B7%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1)և այլն։



**Զարուհի Փոստանջյան․ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու**



1990 – 1994 թթ սովորել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտում։ Իրավաբան-իրավագետ է։1933-96 թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ։ 1998-99 թթ աշխատել է «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։ 1999 թ․ Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ—ում, Շվեդիայում և Լեհաստանում։1999-2000թթ աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես փաստաբան։ Նույն տարիներին աշխատել է «Դիկէ» իրավաբանական ծառայություն ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան։



2000-2002 «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար։2004-2005 թթ եղել է «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն։2006-2007 թթ աշխատել է ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես իրավաբան։2000-2007 թթ եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։2007-2012 ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ «Ժառանգություն» խմբակցության անդամ։Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։Եղել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովիանդամ։ 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի սեպտեմբերը եղել է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ։



2014 թվականի դեկտեմբերի 4-ին Փոստանջյանը այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրի։



**Արտակ Զեյնալյան․ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու․**



1996թ ավարտել է ք. Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը։



1999թ ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան, վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ։ 2002թ ավարտել է ՀՀ Կառավարման ակադեմիան, ունի պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է։ 2004թ ԱՄՆ Պետ դեպարտամենտի«Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին։ 2006թ ավարտել է «Գլաձոր»կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։ 2014թ մասնակցել է«Արդարադատության ակադեմիայի»դասախոսների համար` «ՄԻԵԿ և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ամրապնդումը Հայաստանում» թեմայով դասախոսություններին:



1998-2001 թթ եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ է: 2003 թվականից «Իրավաբաններն՝ ընդդեմ խոշտանգումների» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:2004 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին: 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ: 2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում: 2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ: 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ: 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է։ Ինչպես նշված է Արտակ Զեյնալյանի պաշտոնական կենսագրության մեջ, հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է։ 2018 թվականի մայիսի 12-ից ՀՀ արդարադատության նախարարն է։1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ «Նիկոլ – Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը։



**Միքայել Մանուկյան․ քաղաքապետի ՀՅԴ թեկնածու**



1986 թ. ավարտել է ԵրևանիՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը նկարիչ-ձևավորող մասնագիտությամբ, իսկ 2008 թ.՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը՝ պատմության, իրավունքի ուսուցիչ մասնագիտությամբ։1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։Արցախյան ազատամարտի մասնակից է։1992-2002 թթ. եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, 03.01.2002-01.12.2002 թթ.` ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու։



2002-.2007 թթ. և 2012-.2014 թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։ 2007-2012 թթ.՝ ԱԺ պատգամավոր ՝ ՀՅԴ համամսանական ընտրական կարգով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։ 2014թ-ի հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։



**Կորյուն Սիմոնյան**