Դատապարտյալին տեսակցության եկածը 3 հազար դոլար էր բերել՝ թաքցնելով այն անդրավարտիքի մեջ

Դատապարտյալին տեսակցության եկածը 3 հազար դոլար էր բերել՝ թաքցնելով այն անդրավարտիքի մեջ
Օգոստոսի 23-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ժ. Գ.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացի Տ. Տ.-ին:



ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ նրա անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ:



Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: