Թուրքիան և ԱՄՆ-ն բանակցել են սանկցիաների հարցով

Թուրքիան և ԱՄՆ-ն բանակցել են սանկցիաների հարցով
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղկուն հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հանդիպումից հետո թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են սերտորեն համագործակցել եղած խնդիրների կարգավորման համար։



Նշենք, որ այս հանդիպումը եւ թուրք-ամերիկյան բանակցությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սանկցիաներ կիրատեց ընդդեմ թուրք երկու նախարարների ի պաշտպանություն ահաբեկչության աջակցության մեջ մեղադրվող ամերիկացի բողոքական քարոզչի։