Սի Ծինփինը կոչ է արել վերացնել չինական բանակում վճարովի ծառայությունները

Սի Ծինփինը կոչ է արել վերացնել չինական բանակում վճարովի ծառայությունները
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկրի իշխող Կոմունիստական կուսակցության Քաղաքական բյուրոյի նիստի ժամանակ հայտարարել է, որ չինական ժողովրդական-ազատագրական բանակը, որը ներկայացնում է երկրի զինված ուժերը, պետք է հրաժարվի վճարովի ծառայությունների մատուցումից։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։



Նախագահ Ծինփինը ասել է, որ այդ կերպ հնարավոր կլինի ուշադրությունը կենտրոնացնել բանակի հզորության վրա, ավելի կատարելագործել բանակը եւ ավելացնել նրա մարտունակությունը։ Նշենք, որ Ծինփինը նաեւ ասել է, որ բանակային բարեփոխումների ֆոնին վերջին երկու տարիները կարեւոր հանգրվան էին բանակում վճարովի ծառայությունների նվազեցման կամ վերացման ուղղությամբ։