Թրամփը հայտարարել է Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման մեկնարկի մասին

Թրամփը հայտարարել է Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման մեկնարկի մասին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունն արդեն սկսվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հրապարակման, Թրամփն ասել է, որ իշխանությունները արդեն հայթայթել են անհրաժեշտ 1,6 միլիարդ դոլարը եւ սկսել են պատի տարբեր տեղամասերի շինարարությունը։



Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ այդ պատը հիանալի անվտանգություն կապահովի ԱՄՆ համար։ Նշենք, որ ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նախագահ Թրամփը մտադիր էր լրացուցիչ գումար խնդրել Կոնգրեսից՝ ամերիկա-մեքսիկական սահմանին սահմանային պատի կառուցման համար։