«Հրապարակ»․ Բուքմեյքերական ընկերությունները հրաժարվում են շահած գումարները տալ

«Հրապարակ»․ Բուքմեյքերական ընկերությունները հրաժարվում են շահած գումարները տալ
Հայաստանյան բուքմեյքերական ընկերությունները վատ վիճակում են հայտնվել՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը խաղադրույքներ կատարողները շատ են, հաղթողները՝ եւս: Այս օրերին մենք ահազանգեր ենք ստացել, որ որոշ ընկերություններ հրաժարվում են շահած գումարները տալ՝ անհեթեթ պատրվակներով, օրինակ՝ գործակիցը սխալ է եղել, այդքանը չենք կարող տալ, քո անունով չէր խաղադրույքը:



Խոսքը 1 մլն-ից ավելի գումարների մասին է: Քաղաքացիներն այժմ բանակցությունների մեջ են ընկերությունների հետ, խոստացել են հետագայում մանրամասներ ներկայացնել մեզ: