Ուկրաինայում սահմանափակում են օտարերկրացի մարզիչների իրավունքը

Ուկրաինայում սահմանափակում են օտարերկրացի մարզիչների իրավունքը
Ուկրաինայի պրեմպիեր լիգայում դիտարկում են օտարերկրացի մարզիչների հնարավորությունը սահմանափակելու իրավունքները։ Այս մասին հայտնում է SportArena լրատվական կայքը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ պետք է օտարերկրացի մարզիչները քիչ թվով սաների հետ աշխատելու հնարավորություն ունենան, որպեսզի տեղի մարզիչները չհայտնվեն գործազուրկի կարգավիճակում, քանի որ այժմյան դրությամբ օտարերկրացի մարզիչները կարողանում են ծածկել գրեթե ողջ դաշտը՝ հնարավորություն չտալով տեղացի մարզիչներին աշխատելու։



Այս քայլը նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ուկրաինայի սպորտային ոլորտում նկատելիորեն կրճատվել են մարզիչների աշխատատեղերը, ընդհանուր ֆինանսատնտեսական վիճակ վատթարացման հետ մեկտեղ։