Դիվանապետը փորձում էր խաչը խլել (տեսանյութ)

Դիվանապետը փորձում էր խաչը խլել (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում իսկական ծեծկռտուք տեղի ունեցավ հոգևորականների մասնակցությամբ։ Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն անցկացրեց և, երբ լքում էր եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ կաթողիկոսին նվիրված շարական երգեցին հետո սկսեցին բղավել «Գարեգին հեռացիր»։ Կաթողիկոսին պաշտպանողներն էլ` ի պատասխան, վանկարկում էին՝ «վեհափառ, վեհափառ»։



Սրան հաջորդեց քաշքշուկ հետո նաև ծեծկռտուք։ Ոստիկանությունը նույնպես միջամտեց, նույնիսկ մարմնական վնասվածքներ ստացողներ եղան։ Բախման ամենաթեժ պահին, երբ կաթողիկոսը դուրս էր գալիս եկեղեցուց, նրա հրաժարականը պահանջողները շրջապատել էին վեհափառին ուղեկցող հոգևորականներին։ Մայ Աթոռի դիվանապետ Արշակ Եպիսկոպոսը փորձեց խլել «ընդդիմադիր» ճակատի ներկայացուցիչներից մեկի խաչը։ Տեսնելով, որ նկարահանվում է՝ շարունակեց ծափահարել ու ժպտալ։