Նոր քրեական գործ է հարուցվել Կեմերովոյի առեւտրի կենտրոնի ողբերգական հրդեհի գործով

Նոր քրեական գործ է հարուցվել Կեմերովոյի առեւտրի կենտրոնի ողբերգական հրդեհի գործով
Քրեական գործ է հարուցվել Կուզբասի ԱԻՆ գլխավոր վարչության ղեկավարի եւ Կեմերովոյի մարզային ԱԻՆ հսկիչ տեսչության ղեկավարի նկատմամբ։



Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն:



Քրեական գործեր են հարուցվել նաեւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ: Ըստ հաղորդման, բանն այն է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Ալեքսանդր Մամոնտովն ու Գրիգորի Տերենտեւը սկսած 2017 թվականից Зимняя вишня առեւտրի կենտրոնում որեւէ տեխանվտանգության ստուգումներ ոչ պլանավորել են, ոչ էլ իրականացրել:



Երկու բարձրաստիճան պաշտոնյաներին էլ ձերբակալել են, իրականացվում են քննչական գործողություններ: Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով ավելի քան հարյուր մարդ էր մահացել:



Այդ դեպքից հետո սկսվել էին աղմկոտ գործերի հարուցումներ՝ անտարբերության, պաշտոնեական անփութության, մսխումների եւ այլ հոդվածներով: