«Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»․ ԱԺ նախագահը՝ ԱԱԾ-ի խոստացած բացահայտումների մասին

«Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»․ ԱԺ նախագահը՝ ԱԱԾ-ի խոստացած բացահայտումների մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում, ասաց․



«Ուրախ կլինենք, եթե մենք կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան»։ Իսկ ինչո՞ւ նախկին կառավարությունը չի պայքարել նման դրսևորումները բացառելու համար։ «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»,- ասաց ԱԺ նախագահը։



Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Բաբլոյանն ասաց․ «Դեռ կքննարկենք, կաշխատենք ժամանակը ցույց կտա»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**