Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին»

Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին»
Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 10-ին, բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որտեղ, մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է․



«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»:



Վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև: