Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին

Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասում են լրջագույն հետեւանքներ, եթե այդ երկրի իշխանությունները կրկին ձեռնամուխ լինեն միջուկային զենք ստեղծելու աշխատանքներին: Այս մասին հայտնում է ABC-ն:



«Ես խորհուրդ կտայի Իրանին չվերսկսել իր միջուկային ծրագիրը: Վճռականորեն խորհուրդ կտայի: Եթե այլ կերպ վարվեն, ապա նրանց շատ լուրջ հետեւանքներ կսպասեն»,-ասել է ԱՄՆ նախագահը:



Նա նաեւ հավելել է, որ ինչ-որ բան կկատարվի, եթե Իրանը հրաժարվի միջուկային համաձայնագրի շուրջ նոր բանակցություններից՝ նկատելով, որ կամ կկնքվի աշխարհի համար իրապես լավ գործարք, կամ առհասարակ չի կնքվի նման գործարք: