Հիլարի Քլինթոնը քննադատել է Դոնալդ Թրամփին

Հիլարի Քլինթոնը քննադատել է Դոնալդ Թրամփին
ԱՄՆ նախկին Պետքարտուղար, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրից դուրս գալու որոշումը մեծ սխալ է: ]



Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում:



«Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու որոշումը մեծ սխալ է, որը Ամերիկան դարձնում է ավելի նվազ անվտանգ եւ հուսալի: Իրանը հիմա ավելի վտանգավոր է: Իսկ ինչ է լինելու հետո: Ով որ մտածում է, թե պատասխանը կարող է լինել օդային հարվածները, հիմարաբար մոլորված է եւ ապատեղեկացված»,-ասել է Քլինթոնը:



Նա նաեւ հավելել է, որ նոր սանկցիաների կիրառումն ընդդեմ Իրանի ավելի բարդ կլինի, քան համաձայնագրի ստորագրումն էր: Նախկին Պետքարտուղարը նշել է, որ բարդ կլինի նաեւ մյուս սպառնալիքների առումով, ինչպես, օրինակ, ահաբեկչությունն է եւ բալիստիկ հրթիռները, քանի որ այս պահին ԱՄՆ-ն այլեւս ճնշման գործիքներ չունի:



Նշենք, որ ավելի վաղ Թրամփին քննադատել էր նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: