ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսավորել Սիրիայում քիմիական հարձակման մասին ահազանգող կազմակերպությանը

ԱՄՆ-ն դադարեցրել է ֆինանսավորել Սիրիայում քիմիական հարձակման մասին ահազանգող կազմակերպությանը
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է կայացրել սառեցնել «Սպիտակ սաղավարտներ» հասարակական կազմակերպության ֆինանսավորումը: Նշենք, որ այս կազմակերպությունն էր, որ ահազանգել էր Սիրիայում իրականացված ենթադրյալ քիմիական հարձակման մասին: Այս մասին հայտնում է CBS-ը:



Այս որոշումը անակնկալի է բերել կառույցի ներկայացուցիչներին, որոնք հայտարարել են, որ իրենց հետ եղել է նախնական համաձայնություն, մինչեւ 2020 թվականը ֆինանսավորումը շարունակելու վերաբերյալ, հաշվի առնելով այն ակտիվ եւ արդյունավետ գործունեությունը, որն իրականացնում են կազմակերպության մասնագետները: Ըստ հաղորդման, ԱՄՆ վարչակազմը այս վերանայումն իրականացրել է վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում: