ԱՄՆ նախագահի անձնական բժիշկը կհեռանա զբաղեցրած պաշտոնից

ԱՄՆ նախագահի անձնական բժիշկը կհեռանա զբաղեցրած պաշտոնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկ Ռոննի Ջեքսոնը կթողնի զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանն ունեցած սեփական աղբյուրների փոխանցած տեղեկությունները:



Նշենք, որ Ջեքսոնը Սպիտակ տնից հեռացել էր ավելի վաղ՝ այն ժամանակ, երբ Թրամփը նրան առաջադրել էր Վետերանների հարցերով նախարարությունը ղեկավարելու համար: Բժիշկ Ջեքսոնը հայտնվել էր սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ սենատոր Ջոն Տեստերը մեղադրել էր նրան աշխատանքային ժամին ալկոհոլ օգտագործելու եւ թշնամական մթնոլորտ ձեւավորելու համար:



Բժիշկը հերքել էր այդ մեղադրանքները, սակայն եւ հանել իր թեկնածությունը: Խնդրին արդեն անդրադարձել էնաեւ Դոնալդ Թրամփը՝ կոչ անելով հեռանալ պաշտոնից, սակայն եւ հավելել էր, որ գաղտնի ծառայությունները չեն կարողացել հաստատել սենատոր Տեստերի մեղադրանքները: