Միանգամից երկու պայթյուն է որոտացել Քաբուլում

Միանգամից երկու պայթյուն է որոտացել Քաբուլում
Միանգամից երկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Առաջին պայթյունը որոտացել է Ազգային անվտանգության դիրեկտորատի շենքի մոտ, որը հանդիսանում է Աֆղանստանի հետախուզական ծառայությունը:



Տեղի ոստիկանությունը հաստատել է կատարվածի իսկությունը, սակայն մանրամասներ չի հրապարապել: Ենթադրվում է, որ պայթյունը իրականացրել է ականապատված գոտի կրող մոտոցլիկով ահաբեկիչը:



Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ մի քանի մարդ տուժել է, որոնք դիմել են հիվանդանոց` բուժօգնություն ստանալու:



Ավելի ուշ, ըստ Reuters-ի փոխանցման, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, որից նույնպես մանրամասներ չեն հաղորդվում: