Մարադոնան կատարել է մեկ ոտքից զրկված երեխայի երազանքը

Մարադոնան կատարել է մեկ ոտքից զրկված երեխայի երազանքը
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ, ներկայումս ԱՄԷ «Ալ-Ֆուջեյրա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ֆուտբոլ է խաղացել մեկ ոտքից զրկված երեխայի հետ: Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»-ը: Երեխան, որի անունը Ալի Ամիր է, Ղազախստանից է եւ իր սոցցանցային էջում գրել էր, որ երազում է հանդիպել Դիեգո Մարադոնայի հետ: Ֆուտբոլիստը կարդացել է գրառումը եւ նրան հրավիրել մարզումներին մասնակցելու: Ալին մասնակցել է մարզումներին, որից հետո Մարադանոն նվերներ է հանձնել տղային եւ մակագրել նրա մարզաշապիկը: