Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սառնությունը գալիս է Բաքվից

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սառնությունը գալիս է Բաքվից
Հայաստանը արդեն 25 տարի կոնֆլիկտ ունի Ադրբեջանի հետ եւ մնում է կտրված արտաքին աշխարհից: Տնտեսական հետեւանքները այդ մեկուսացման նկատելի են նույնիսկ թուրքական Կարս քաղաքում: Այս մասին գրում է ֆրանսիական Liberation-ը` ներկայացնելով հայ-թուրք-ադրբեջանական գոյություն չունեցող հարաբերությունները: Պարբերականը նշում է, որ կարող է մարդուն թվալ այդ երկրամաս այցելելիս, որ գտնվում է աշխարհի ծայրին, որտեղ հավիտենական «երկաթե վարագույր» կա քաշված: ԽՍՀՄ այլեւս չկա, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը` ՀԱՊԿ անդամ է եւ Մոսկվայի ազդեցությունը ողջ ռեգիոնում չի թուլացրել, քանի որ ավելի քան հինգ հազար ռուս զինվորական գտնվում են Հայաստանում պահպանելով արտաքին պետական սահմանը: Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներին, «ֆուտբոլային դիվանագիտության» թույլ արդյունքներին, խոսվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության, թուրք-ադրբեջանական հարաբերությունների եւ դրանց` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա ունեցած ազդեցության մասին համարելով, որ այս վերջին մասով հարաբերությունների սառեցված վիճակը պայմանավորված է Բաքու-Անկարա հարաբերություններով: