Երեկ հեղափոխություն, այսօր՝ շաբաթօրյակ

Երեկ հեղափոխություն, այսօր՝ շաբաթօրյակ
Երեկ երեկոյան մայրաքաղաքն աղբի մեջ կորած էր։ Թվում էր՝ մի շաբաթ կպահանջվի «Սանիթեքին», որ կարգի բերի, աղբից ազատի փողոցները։ Բայց երեկ հեղափոխություն իրականացրած երիտասարդներն այսօր առավոտից փողոցներում էին՝ ավելները, տոպրակները ձեռքներին, ձեռնոցներ հագած մաքրում էին քաղաքի փողոցները։ Նրանցից մեկին հարցրեցինք՝ շաբաթօրյա՞կ է, ով է կազմակերպել։ Երիտասարդը հպարտորեն ասաց՝ մենք ինքնակազմակերպվել ենք։ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի պուրակում հավանաբար մի 10 երիտասարդ էին աշխատում՝ Նիկոլ Փաշինյանի քայլերգի ներքո։ Մեր երկիրն ապահով ձեռքերում է հայտնվել։