Ստուգումներ գեներալի լցակայանում

Ստուգումներ գեներալի լցակայանում
Չնայած գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները պնդում են, թե «չկա ըտենց բան՝ ստուգումները եղել են պլանային», այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Մանվել Գրիգորյանի` «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, ի՞նչ գիտի նա Արցախից» արտահայտությունից հետո ԱԻՆ-ն ստուգումներ է անցկացրել Մանվել Գրիգորյանին պատկանող գազալցակայաններում, իսկ Կարեն Կարապետյանն էլ գեներալի արտահայտությունների առիթով բողոքել է այլեւս նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին: Ի դեպ, ի՞նչ է հայտնաբերել ԱԻՆ-ը գեներալի գազալցակայաններում՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Մի քանի տեխնիկական անսարքություններ, որոնք շտկվել են»: