Սերժ Սարգսյանի հրաժարականից ամենից շատ ուրախացել են ոստիկանները

Սերժ Սարգսյանի հրաժարականից ամենից շատ ուրախացել են ոստիկանները
Սերժ Սարգսյանի հրաժարականից ամենից շատ ուրախացել են ոստիկանները։ Նրանք այսօր իրար աչքալուսանք էին տալիս, անկեղծորեն շնորհավորում, ողջագուրվում, որ նման խաղաղ հանգուցալուծում եղավ։



Նրանց համար էլ հեշտ չէր այս օրերին՝ լսել ժողովրդի թուքումուրը, լսել կոչերը՝ «ոստիկան միացիր», «ոստիկանը մերն է» եւ գիտակցել, որ ժողովրդի հետ տարբեր բարիկադներում են հայտնվել եւ հնարավոր է մի հանցագործ հրաման արձակվի իրենց՝ հարձակվել ժողովրդի վրա, որը եւ չկատարելն է բարդ, եւ առավել եւս կատարելը։