Օլիգարխները, բիզնեսմենները իշխանության մեջ ներգրավված չեն լինելու․ Արարատ Միրզոյան

Օլիգարխները, բիզնեսմենները իշխանության մեջ ներգրավված չեն լինելու․ Արարատ Միրզոյան
«Երբ ես վառում էի ազատության ջահն Ազգային ժողովում, ես երազում էի այսօրվա մասին։ Ես երազում էի, որ գամ ձեր առաջ վառեմ նորից և ասեմ՝ կեցցե՛ք դուք, դուք վառ պահեցիք ազատության ջահը, կեցե՛ք, կեցցե՛ք, կեցցե՛ք»․- հանրապետության հրապարակում հայտարարեց Արարատ Միրզոյանը։



Ազգային ժողովի պատգամավորն ընդգծեց, որ քաղաքացիներն այս ընթացքում արել են անհնարինը․ «Ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, առանց արյան, առանց դրսի փողերի, առանց արտաքին կողմնորոշման, առանց ոչ մի բանի բաց ձեռքերով դուք հաթել եք։ Բայց լուրջ, շատ լուրջ խոսակցություն կա ձեր հետ։ Հանրապետական կուսակցությունը դեռ դիմադրելու է, հիմա ես ձեզ եմ հարցնում, գնալու՞ եք մինչև վերջ։ Ուրեմն հասկանում եք չէ՞, որ ՀՀԿ-ի իշխանություն Հայաստանում չի լինելու։ Մենք լիքը գործ ունենք անելու։ Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու։ Պետական իշխանության մեջ ներգրավված մարդիկ բիզնես արտոնություններ չեն ունենալու։ Մենք պետք է կարգավորենք ընտրական օրենսգիրքը և ամբողջ ընտրական համակարգը Հայաստանում, պիտի լինեն միայն ու միայն արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ։ Մենք պիտի քաղաքականությունը դուրս բերենք դպրոցներից ու մանկապարտեզներից։ Դպրոցների դասատուները, տնօրենները և մանկավարժները պիտի զբաղվեն միայն ու միայն երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ։ ԵՊՀ ռեկտորն այլևս իշխանության առաջ չի խոնարհվելու։ Մենք պիտի ձևավորենք գերարդիական կրթական, առողջապահական համակարգ։ Ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ մենք մեր ձեռքերով պիտի կերտենք մեր երազանքների Հայաստանը»․- նշեց ԱրարատՄիրզոյանը։