Լոնդոնը հստակեցրել է հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց շրջանակը

Լոնդոնը հստակեցրել է հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց շրջանակը
Բրիտանացի իրավապահներն ու հատուկ ծառայությունները հստակեցրել են նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը` Յուլյա Սկրիպալին նյարդապարալիտիկ նյութով թունավորման գործողության կատարող անձանց շրջանակը:



Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:



Ըստ հրապարակման, բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունքը ներկայումս փորձում է գործեր կազմել այդ անձանց հետ կապված քրեական վարույթներ հարուցելու համար: Բրիտանացի ոստիկանները վստահ են, որ հայր եւ դուստր Սկրիպալների դեմ հարձակումն իրականացրած անձինք արդեն վերադարձել են Ռուսաստան եւ գործել են ռուսական իշխանությունների հրահանգով:



Նշվում է նաեւ, որ այդ անձանց ցանկը հնարավոր է եղել պարզել միայն այդ օրերին Միացյալ Թագավորություն մուտք գործած եւ Միացյալ Թագավորությունից մեկնած մարդկանց ցուցակները վերլուծելով: