Էկոլոգիական ամենասուր խնդիրները Ռուսաստանում

Էկոլոգիական ամենասուր խնդիրները Ռուսաստանում
Ռուսաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ Ռուսաստանում բնապահպանական հիմնական խնդիրը կապված է օդի աղտոտվածության հետ, ընդ որում կապ չունի՝ դա տրանսպորտային աղտոտում է գործարանային արտանետում կամ այլ տեսակի աղտոտում: Այս մասին վկայում են Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի իրականացրած սոցիոլոգիական ուսումնասիրությունները: Բացի այդ, բավական մեծ թվով ռուսաստանցիներ էլ բնապահպանական խնդիր են համարում աղբահանության վատ կազմակերպումը, գետերի եւ լճերի աղտոտվածությունը:



Նշենք, որ ըստ նույն հարցման արդյունքների՝ մարդկանց ջրամատակարարման վատ եւ անորակ կազմակերպումը եւ հատկապես մեծ բնակավայրերում կանաչ տարածքների սակավությունը նույնպես համարվում է բնապահպանական խնդիր: Հետաքրքիր է այն, որ բնապահպանական խնդիրների հանդեպ ունեցած պատասխանատվության հարցում ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ թիվ մեկ պատասխանատուն տեղական իշխանությունն է, 25%-ը պատասխանատու է համարում մարզային եւ նահանգային իշխանություններին եւ միայն 10%-ն է պատասխանատու համարում դաշնային իշխանություններին, թեեւ բավական մեծ տոկոս են կազմում նաեւ նրան, 20% մոտավորապես, ովքեր կարծում են, որ մարդն ինքը անկախ պաշտոնից եւ այլ հանգամանքից պետք է զգա պատասխանատվություն իր շրջակա միջավայրի մաքրության պահպանության հանդեպ: