Գիտնականները Մոսկվայի կենտրոնում միջնադարյան գերեզման են հայտնաբերել

Գիտնականները Մոսկվայի կենտրոնում միջնադարյան գերեզման են հայտնաբերել
Հնագետները Մոսկվայի կենտրոնում հայտնաբերել են XVI–XVII դդ միջնադարյան գերեզման Զլատոուստինսկի նրբանցքում, որտեղ մինչեւ XX դարը գտնվել է համանուն վանքը: Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Գտածոների մեջ եղել է սպիտակ քարե տապանաքար` XVI–XVII դդ, սպիտակ կավից անոթ XVIII դարի եւ թեյնիկ` XVII դարի:



Հնագիտական այս իրերը հայտնաբերվել են մոտ մեկուկես մետր խորության վրա:



Հիշեցնենք, որ առաջին անգամ ռուսական գրավոր աղբյուրներում Զլատոուստովսկի վանքը հիշատակվում է 1412 թվականին: 1479-ին այդտեղ Իվան երրորդի հրամանով կառուցվել է քարաշեն տաճար, իսկ 1679-ին քարե եկեղեցիների քանակն արդեն երեքն էր: 1812-ին վանքը թալանվել է Նապոլեոնի կողմից, 1918-ին դադարեցվել է վանքի գործունեությունը, իսկ 1933-ին քանդվել եւ տեղում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: