Լուվրը հրաժարվել է «Մոնա Լիզա»-ին այլ թանգարաններում ցուցադրել

Լուվրը հրաժարվել է «Մոնա Լիզա»-ին այլ թանգարաններում ցուցադրել
Ինչպես հաղորդում է theartnewspaper.com-ը, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուա Նիսենը առաջարկել է Լուվրի թանգարանին կազմակերպել թանգարանի հավաքածուի ամենաարժեքավոր կտավի` հայտնի Մոնա Լիզայի համաշխարհային մեծ ճամփորդությունը, սակայն թանգարանը ղեկավարությունը քաղաքավարությամբ մերժել է նախարարին:



Դեռեւս այս տարվա ամանորի տոների ընթացքում Լենսի քաղաքապետը շտապել էր հայտարարել, որ իր քաղաքի համար մեծ պատիվ կլինի «հյուրընկալել» աշխարհահռչակ Ջոկոնդային: Արդեն մարտի սկզբին նախարար Նիսենը հանդիպել էր Լուվրի գեղարվեստական ղեկավար Ժան Լյուկ Մարտինեսի հետ, սակայն հանդիպման ժամանակ էլ նախարարին Մարտինեսը տեղեկացրել էր, որ Ջոկոնդան այն արժեքներից է, որոնց տեղափոխումը արգելված է իրենց փխրունության պատճառով:



Վերջին անգամ Մոնա Լիզան ճամփորդել է 1974 թվականին եւ տարվել է ցուցադրության Ճապոնիա: 2005 թվականից արգելվել է նույնիկ կտավի տեղաշարժումը:Նշվում է, որ ամեն տարի Մոնա Լիզայի կտավն անցնում է որոշակի պրոցեդուրաներ, որոնք օգնում են, որպեսզի հանկարծ կտավի մոտ քայքայման պրոցեսներ չսկսվեն: