Թուրքիայում քուրդ պատգամավորին զրկել են մանդատից

Թուրքիայում քուրդ պատգամավորին զրկել են մանդատից
Մուշից Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ահմեդ Յըլդրըմը, որ նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» և նրան սուլթանի հետ համեմատելու համար դատապարտվել էր 14 ամսվա ազատազրկման, զրկվել է նաև պատգամավորական մանդատից, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:



Նշվում է, որ սա Թուրքիայում սաառաջին դեպքն է, երբ պատգամավորը զրկվում է մանդատից` նախագահին քննադատելու համար: Յըլդրըմն առայժմ ձերբակալված չէ:



«Ես մինչև կյանքիս վերջ մեծ պատվով կրելու եմ Մուշից պատգամավորի կոչումը»,- ասել է Յըլդըրըմը` մեկնաբանելով մանդատից իրեն զրկելու որոշումը: