Իսրայելին հաջողվել է տիեզերքից լուսանկարել Սիրիայում տեղակայված ռուսական Су-57 կործանիչները (լուսանկար)

Իսրայելին հաջողվել է տիեզերքից լուսանկարել Սիրիայում տեղակայված ռուսական Су-57 կործանիչները (լուսանկար)
ImageSat International (ISI) արբանյակների իսրայելական ընկերությունը լուսանկար է հրապարակել, որտեղ, ըստ ընկերության, պատկերված են Սիրիա ժամանած ռուսական նորագույն Су-57 կործանիչները:



Տիեզերքից արված լուսանկարը թվագրված է փետրվարի 23-ով, ինչը հաստատում է սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազայում ռուսասկան նոր կործանիչներ են տեղակայվել, որոնք փորձարկում են անցնում և դեռևս մարտական գործողությունների չեն մասնակցել:



«Հայտնի չէ, այդ ինքնաթիռները կմասնակցե՞ն, արդյոք, մարտական գործողությունների: ISI-ն համարում է, որ քանի դեռ այդ ինքնաթիռները գտնվում են մշակման փուլում, կփորձարկվի դրանց տեխնիկական և հետախուզական համակարգերի աշխատանքը»,- ասվում է լուսանկարի մակագրության մեջ: