Աթլետ Լեւոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող

Աթլետ Լեւոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող
Ստամբուլում անցկացվեց աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի հավաքականի 11 մարզիկ:



Եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16 մ 35 սմ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց՝ գերազանցելով Բուլղարիայի ներկայացուցիչներին: 23-ամյա կապանցին ընթացիկ մրցաշրջանում հասցրել է հաղթել նաեւ Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում:



_Լուսանկարը՝ Լեւոն Աղասյանի անձնական արխիվից։_