Ասանժը ԱՄՆ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցությունը աննշան է համարում

Ասանժը ԱՄՆ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցությունը աննշան է համարում
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը համարում է, որ ԱՄՆ 2016թ. ընտրությունների վրա «Համացանցային հետազոտությունների գործակալության» ազդեցությունը ռազմավարության առումով «աննշան» է եղել: Այդ մասին Ասանժը գրել է Twitter-ի իր էջում:



«Անկախ այն բանից, «Համացանցային հետազոտությունների գործակալության» գործողություններն, արդյոք, ուղղվա՞ծ են եղել այդ ընտրությունների լսարանի ընդլայնմանը կամ ակտիվացմանը, և այն բանից` Ռուսաստանի կառավարությունը հատուկ ծրագիր է ունեցել գործակալության միջոցով ազդել ընտրությունների վրա, միևնույն է, գործակալության ազդեցությունը եղել է աննշան` ներգրավված այլ ուժերի ազդեցության համեմատությամբ»,- գրել է Ասանժը:



Ավելի վաղ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը անապացուցելի էր համարել ԱՄՆ մեղադրանքներն այն ռուսաստանցիների հասցեին, որոնց ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածում են ընտրություններին միջամտելու մեջ: