Հոր մահը ծանր տանելով՝ Գյումրիում երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել

Հոր մահը ծանր տանելով՝ Գյումրիում երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել
Երեկ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 17 –ամյա երիտասարդ, որի մոտ ախտորոշվել է դեղային թունավորում: Պարզվում է՝ երիտասարդը ցանկացել է կյանքին վերջ դնել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղահաբեր:



Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Դեպքի առթիվ Կումայրի ոստիկանական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



Նշենք, սակայն, որ երիտասարդին ճանաչողները դրական են նկարագրում նրան: Նա անձամբ է պատմել, որ այդ քայլին գնացել է, քանի որ ծանր է տարել վերջերս մահացած հոր բացակայությունը;