Իսրայելը հարվածներ է հասցրել Պաղեստինում ՀԱՄԱՍ-ի դիրքերին

Իսրայելը հարվածներ է հասցրել Պաղեստինում ՀԱՄԱՍ-ի դիրքերին
Իսրայելցի զինվորականները երեկվանից 18 նպատակակետ են գրոհել Գազայի հատվածում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից ահաբեկչական գործողությունների՝ ասվում է բանակի մամլո ծառայության տեղեկագրում:



Նշվում է, որ գրոհայինները ֆուգաս են պայթեցրել բանակային պարեկի ճանապարհին՝ վիրավորելով իսրայելցի 4 զինծառայողի: Ավելի ուշ նրանք հրթիռ են արձակել, որը, ԶԼՄ-ների փոխանցմամբ հարվածել է սահմանամերձ բնակավայրի բնակելի տներից մեկին, սակայն չի պայթել:



Ավելի վաղ հաղորդվել էր 6 օբյեկտների, այդ թվում՝ դեպի Իսրայել գրոհայինների փորած թունելին, երկու դիտաաշտարակի, զորավարժարանների և զենքի արհեստանոցների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին:



Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածների արդյունքում երկու պաղեստինցի է վիրավորվել, որոնց հոսպիտալացրել են:



Նշենք, որ անկլավի տարածքից ցանկացած ագրեսիվ գործողության համար իսրայելցիները մեղադրում են ՀԱՄԱՍ շարժմանը, որը, ինչպես պահանջում է Թել Ավիվը պետք է ապահովի հրադադարի պահպանումը պաղեստինյան բոլոր խմբավորումների կողմից: