Ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանի կայքէջից բացակայում «Երկիր Ծիրանիի» անդամների ինքնակենսագրականները

Ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանի կայքէջից բացակայում «Երկիր Ծիրանիի» անդամների ինքնակենսագրականները
Երեւանի քաղաքապետարանի կայքէջից անհետացել են «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներ Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի եւ Մարինա Խաչատրյանի ինքնակենսագրականները։ Այս մասին գրառումներ են կատարվել ֆեյսբուքում։



Զարուհի Փոստանջյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի՝ երբեւէ դրվել են, թե չեն դրվել իրենց ինքնակենսագրականները․ «Բայց ինչ-որ մեզանից պահանջել են, մենք ներկայացրել ենք ժամանակին։ Ես չեմ իմանում՝ ինչ է եղել, չեմ տեսել»։



Հարցին՝ վրեժխնդրություն տեսնո՞ւմ է այս ամենի մեջ, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ «Սա՞ պետք է գնահատել, էն ինչ-որ էն օրը տեղի է ունեցել»։



Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ նշեց, որ մինչ օրս համապատասխան տվյալները խմբակցությունը չի ներկայացրել․ «Մինչ օրս տվյալ խմբակցությունը պատշաճ կերպով չի ներկայացրել պահանջվող տեղեկատվությունը, դրա համար էդ տեղեկատվությունը չկա։ Մինչ օրս տվյալ խմբակցության անդամները չեն վերցրել իրենց՝ Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամի վկայականները։ Ի՞նչ մերկապարանոց հայտարարություններ են ներկայացնում»։



Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության մի քանի տղամարդիկ ծեծի էին ենթարկել ԵԾ-ի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին այն բանից հետո, երբ նա փորձել էր Նուբարաշենի բնակիչների փոխանցած տարայով կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյան



Նշենք նաեւ, որ ծեծկռտուքից հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ իրենցից փորձում են վրեժխնդիր լինել եւ թույլ չեն տալիս ԵԾ խմբակցության ավտոմեքենան կայանել քաղաքապետարանի բակում։



**Աննա Պապիկյան**