Սոբչակի հայցն ընդդեմ Պուտինի թեկնածության չբավարարվեց

Սոբչակի հայցն ընդդեմ Պուտինի թեկնածության չբավարարվեց
Ռուսաստանի գերագույն դատարանը մերժել է Քսենյա Սոբչակի հայցն ընդդեմ ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկանածության առաջադրման և օրինական ճանաչել ՌԴ գործող նախագահի թեկնածության գրանցումը, հաղորդում է РИА Новости-ն:



Դատարանում ԿԸՀ ներկայացուցիչ Դմիտրի Վորոնինը նշել է, որ Վլադիմիր Պուտինի թեկնածության գրանցման հարցում որևէ խախտում չի եղել:



«Վարչական հայցադիմումը թողնել առանց բավարարման»,- ասվում է դատարանի կայացրած որոշման մեջ: