Արդյոք աճում է ԱՄՆ հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ

Արդյոք աճում է ԱՄՆ հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ
Մինչ հայաստանյան հասարակությունը ակտիվորեն շարունակում ք ննարկել Երեւանի քաղաքապետարանում, ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպւ կոյուղաջրի հետ կապված, արծարծելով նաեւ այն հարցը, թե արդյո այդ չարաբաստիկ կոյուղաջրի մեջ ազոտական թթու եղել է, կամ ոչ, պարզ դարձավ, որ Հարավային Կովկասի համար, որտեղ ի դեպ նաեւ Հայաստանն է, ամենայն հավանականությամբ պատմական նոր փուլ է սկսվելու:



Այն, որ նույնիսկ ռուսական փորձագիտական շրջանակները գրում, խոսում, քննարկում են այն մասին,որ Հարավային Կովկասը «Մեծ Մերձավոր Արեւելք» պլանում ամենեւին  էլ երկրորդական դերերի համար նախատեսված շրջան չէ, այլեւս դադարում է նորություն լինելուց: Ու այս ֆոնին բավական ուշագրավ է ամերիկյան հատուկ ծառայությունների հրապարակած զեկույցը «Համաշխարհային սպառնալիքների գնահատում» վերտառությամբ, որտեղ գոնե երկու դրվագ կա, որ կարող է անմիջականորեն կապվել Հարավային Կովկասում հնարավոր նոր պատմական փուլի մեկնարկի հետ: Առաջին դրվագով ներկայացվում է ԼՂ հակամարտությունը, ընդ որում բավական իրատեսական կերպով:



Զեկույցում նշվում է, որ հնարավոր է լայնամասշտաբ պատերազմի վերսկսում, խոսվում է որ կողմերը ռազմականացվում են ինչպես կարող են, ապա արդեն անցում է կատարվում այն իրողությանը, որ փոխզիջումների գնալու պատրաստակամություն չկա եւ բացի այդ էլ ներքին ճնշումներն ուժեղանում են: Հաջորդ դրվագը վերաբերում է արդեն Վրաստանին, որի մասով ներկայացվում է ներկայումս Վրաստանում տեղի ունեցող որոշ ներքաղաքական փոփոխությունները, ռուս-վրացական շփումները:



ԼՂ հակամարտության մասինդրվագն հայ հասարակությունն իհարկե գնահատեց որպես հնարավոր նախազգուշացում պատերազմի վերսկսման: Իհարկե զգոնությունը չափազանց կարեւոր է, սակայն այս ամենը խոսում է նաեւ այլ բանի մասին: Այս դեպքում ներկայացվում են մարտահրավերներ, խնդիրներ, որոնք առկա են եւ որոնք նաեւ ամերիկյան շահերն են շոշափում առավել կամ պակաս չափով: Ուստի ավելի հավանական է, որ փաստի արձանագրումից բացի, ինչը երբեք էլ նորություն չի եղել, նաեւ տողարանքային շարունակություն էլ է տրվել, հուշելով ամերիկյան հնարավոր հակազդեցությունը ֆիքսված փաստերի առնչությամբ: Հասկանալի է, որ նույնիսկ եթե հակառուսական ընդհանուր տրամադրվածության ֆոնին Հարավային  Կովկասի թեժացումը ձեռնտու է գուցե եւ, սակայն ավելի հեռահար պլաններում Հարավային Կովկասի խաղաղ ու հանգիստ, կայուն վիճակն ավելի նախընտրելի է, եթե իհարկե կա նպատակ «Մեծ Մերձավոր Արեւելքում» այս անհանգիստ հողակտորը պլացդարմի վերածելու: Իսկ դա կարող է իրական շրջադարձ լինել նաեւ Հայաստանի համար:



Տիգրան Վահանե