Ինեկոբանկի վարկերի մարումը՝ 0 % միջնորդավճարով

Ինեկոբանկի վարկերի մարումը՝ 0 % միջնորդավճարով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ Ինեկոբանկի կողմից տրամադրվող վարկերի վճարման համար կարելի է օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում գտնվող ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներից:



ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով Ինեկոբանկի վարկերի վճարումը կատարվում է ակնթարթորեն եւ առանց որեւէ միջնորդավճարի:



Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կամ www.mobidram.am կայքերից, զանգահարել 444 հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ՝ գրելով [email protected] էլհասցեին կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ [Ֆեյսբուքում](https://www.facebook.com/mobidramarmenia/)։