Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
_**Հանրապետության տարածքում`**_



Փետրվարի 12-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:



Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:



Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:



_**Երևան քաղաքում՝**_



Փետրվարի 12-ի և 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: