Դոգը Ֆրանսիայում է

Դոգը Ֆրանսիայում է
Տարիներ առաջ ոստիկանության համակարգից հեռացված, ապա 2014 թվականին կալանավորված եւ 2015-ին շորթման համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Դոգը՝ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանը, անցած տարվա հոկտեմբերին վաղաժամկետ ազատ է արձակվել։ Ապա, իր իսկ խոսքերով, իրեն ժամանակ են տվել, որ 12 ժամվա ընթացքում թողնի Հայաստանը, ուստի ինքը հեռացել է երկրից։ Այժմ նա Ֆրանսիայում է, որտեղ, ինչպես ինքն է ասում, «հումանիտար ապաստան» է ստացել, սակայն ամեն ինչ անում է, որ «քաղաքական ապաստան ստանա»։



Այդ նպատակով նա Ֆրանսիայի իշխանություններին է ներկայացրել իր քրեական հետապնդման մասին մամուլի հրապարակումները եւ այժմ զբաղված է այլ «ապացույցներ» հավաքելու-ներկայացնելու գործով։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այդ ապացույցների մի մասն առնչվում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ իր նկատմամբ հետապնդում իրականացնելու փաստին։