Դատախազները «Սասնա ծռերին» դիմել են «վիժվածք», «կենդանի» բառերով. բացարկի միջնորդություն՝ մեղադրողներին

Դատախազները «Սասնա ծռերին» դիմել են «վիժվածք», «կենդանի» բառերով. բացարկի միջնորդություն՝ մեղադրողներին
«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը բացարկ ներկայացրեց դատախազներ Արամ Արամյանին և Պետրոս Պետրոսյանին:



Փաստաբանը նշեց, որ դատախազներն անհարգալից վերաբերմունք են դրսևորում ամբաստանյալների նկատմամբ, նրանց տարբեր որակումներ տալով. «Նրանք մեր պաշտպանյալներին դիմել են «վիժվածք», «կենդանի» բառերով»։



Դատավորը հիշեցրեց, որ նման վարքագծի համար մեղադրողների նկատմամբ նախազգուշական սանկցիա է կիրառվել և հիմա նույն հարցն է բարձրացվում բացարկի ձևով:



Փաստաբանը նշեց, որ դատախազները չեն կարողանում պահպանել հուզական հավասարակշռությունը. «Արտասահմանում մեղադրողներին ուղարկում են հատուկ վերապատրաստումների, որպեսզի նրանք պահպանեն հուզական հավասարակշռությունը»:



Նշենք, որ դատավորին ևս բացարկ էր ներկայացվել այսօր, այս միջնորդությունը, սակայն մերժվեց, անհիմն լինելու պատճառաբանությամբ:



Դատավորը խորհրդակցությունից վերադառնալով այս միջնորդությունը ևս մերժեց: