Դոնալդ Թրամփի դեմ գաղտնի համաձայնություն է գործում ամերիկյան կառավարող համակարգում

Դոնալդ Թրամփի դեմ գաղտնի համաձայնություն է գործում ամերիկյան կառավարող համակարգում
Fox News-ը հաղորդել է, որ 2016 թվականին, ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավից հետո ԱՄՆ Արդարադատության նախարարության եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջեւ ձեւավորվել է գաղտնի համաձայնություն ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի: Ինչպես այս առնչությամբ հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջոն Ռաթքլիֆն ու Թրեյ Գոուդին, այս մասին են վկայում այսպես կոչված ռուսական գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի, ինչպես նաեւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Պիտեր Ստըրզոկայի եւ իրավաբան Լիզա Փեյջի ունեցած նամակագրությունից: Ռեպորտաժում նշվում է, որ նշված անձինք բոլորն էլ աշխատել են ընդդեմ նախագահ Թրամփի: