«Լիվերպուլը» €100 միլիոն կառաջարկի Մադրիդի արքայական ակումբի խաղացողի համար

«Լիվերպուլը» €100 միլիոն կառաջարկի Մադրիդի արքայական ակումբի խաղացողի համար
Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հարյուր միլիոն եվրո առաջարկել Մադրիդի «Ռեալի» խաղացող Գարետ Բեյլի համար: Այս մասին հայտնում է Советский спорт հանդեսը: Նշվում է, որ Բեյլով հետաքրքրված է անգլիական ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպը: Ամենայն հավանականությամբ տրանսֆերը կկայանա ամռանը: Նշենք, որ Բեյլով հետաքրքրված էր նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն հնարավոր չի եղել արքայական ակումբի եւ «կարմիր սատանաների» համաձայնության գալը: