Բորիս Նեմցովի անունով Վաշինգտոնում փողոց է անվանակոչվել

Բորիս Նեմցովի անունով Վաշինգտոնում փողոց է անվանակոչվել
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վաշինգտոնում ռուսական դեսպանատան հարակից փողոցն ու հրապարակը անվանակոչվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի անունով, ով սպանվել էր Կրեմլից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Պեսկովը նաեւ հավելել է, որ Մոսկվայի քաղաքային իշխանությունները կորոշեն, թե ինչպիսի համարժեք պատասխան է կարելի տալ այդ քայլին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Նշենք, որ ԱՄՆ այս քայլը բացասաբար է մեկնաբանվել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկու կողմից: