Վարչապետը Նոր տարի չի՞ արել․․․

 Վարչապետը Նոր տարի չի՞ արել․․․
Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում Նոր տարվա մասին ոչ մի խոսք չի գրել, Սուրբ ծննդյան շնորհավորանքով է սկսել Նոր տարին։ Վարչապետը Նոր տարի չի՞ արել։ Գուցե չի կարևորում։



[Karen Karapetyan](https://www.facebook.com/Karen.Karapetyan/?hc_ref=ARQU1qreVkbHNxqzvi13hZE5fb3QRHFZ8E3GU4NmBbOS8lh14PEq7FfgY8EwnIdRUCY&fref=nf)



[6 January at 18:24](https://www.facebook.com/Karen.Karapetyan/photos/a.212621345473872.51925.128108877258453/1548639321872061/?type=3) ·



**Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ Մեծ Ավետիս:**



**Շնորհավորում եմ Սուրբ Ծնունդն ու մաղթում, որ բոլորիս ընտանիքներում և սրտերում խաղաղություն լինի, լույսի ու օրհնության մեջ լինենք միշտ:**



Փոխադարձ շնորհավորանքների ու «Ամեն»- ների կողքին կան նաև գրառումներ, որոնց մեջ, եթե ճշմարտություն էլ լինի, օրվա խորհուրդը չի։ Պատկերացրեք մեկը ասում է ձեզ՝ ձեր ընտանիքը լինի լույսի մեջ, իսկ դուք․․․



Թեկուզ մեկը․



[Roobik Ghahraman Monasian](https://www.facebook.com/roobik?fref=ufi&rc=p)



Ցուցադրաբար աղոթելը չգիտեմ ինչքան քրիստոնեավայել է, բայց ճիշտ գովազդ է ապրեք։ Հիսուսը դատապարտեց այն անհատներին, որոնք ուրիշների առջև ցուցադրաբար աղոթքներ էին անում ( Ղուկաս 20։46, 47)։



Ուրախանում եմ, որ նման գրառումները հատուկենտ են ու մարդկանց մեջ այդ Սուրբ օրը իշխում է Սերն ու բարությունը։ Վարչապետն ընդամենը լույս է մաղթել։ Մի ուրիշ օր, մի ուրիշ առիթով քննադատեք, ինչքան ուզում եք։ Դեմ չեմ։ Նա ընդամենը շնորհավորել է Ծնունդ, որ բոլորինս է։ Գոնե այս կետում միավորվենք։



[Sveta Hay](https://www.facebook.com/lida.hayrapetyan.1?fref=ufi&rc=p)



Շատ հաճելի է, որ բան ու գործ թողած, մյուսների նման էջմիածնում Սուրբ ծնունդի ձևական մասնակիցների մեջ չեք:



[Nona Hayrapetyan](https://www.facebook.com/nona.hayrapetyan.50?fref=ufi&rc=p)



Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի.



[Laura Aleksanjan](https://www.facebook.com/laura.aleksanjan?fref=ufi&rc=p)



Մեզ և ձեզ մեծ ավետիս!!!



[Susanna Sukiasyan](https://www.facebook.com/profile.php?id=100005478223753&fref=ufi&rc=p)



Հարգելի Կ.Կարապետյան Օրհնվեն Ձեր վառած մոմերը, իսկ բարեմաղթանքները հայ ազգիս ուղեկից լինի։Միանում եմ Ձեր բարեմաղթանքներին և նաև ցանկանում,որ Հայաստանում միայն բարեբեր և ազգային զարթոնքի տարի լինի։ Իսկ աղքատությունը արտագաղթի ճամփան բռնի։



Հարգանքներով՝ Ս.Սուքիասյան



[Silva Jikerian](https://www.facebook.com/silva.jikerian?fref=ufi&rc=p)



Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի. խաղաղութիւն աշխարհին եւ ամենեցուն։



Հասմիկ Բաբաջանյան